Դատախազությունը հայտնել է դասալքության համար 756 անձի մեղադրանք առաջադրելու մասին![]() 25 ապրիլի 2023 - 17:42 AMT PanARMENIAN.Net - 44–օրյա պատերազմի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 756 անձ։ Այդ տեղեկությունը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը` կապված ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ 11 հազար դասալիքների մասին հայտարարության մասով։ Տավուշի մարզում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ Հակոբյանը հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի ընթացքում 11 հազար դասալիք ենք ունեցել՝ զինվորականներ, կամավորականներ, սպաներ և այլն: Դատախազության մեկնաբանությունում նշվում է, որ 2020-ի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27–ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) դասալքության, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու և զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ լքելու համար հարուցվել է 1786 քրեական վարույթ։ «Հարուցվել է 1786 քրեական վարույթ` 10,687 անձի վերաբերյալ։ Նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում դրանց թիվը 226 է»,–նշված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության համար մեղադրանք է առաջադրվել 132 անձի, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար` 444 անձի։ Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 756 անձի։ Այդ քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ 143 անձի վերաբերյալ։ «118 գործից 97–ը 102 անձի վերաբերյալ եղել է զորամասը կամ ծառայության վայրը թողնելու, 2 գործ դասալքության և 19 գործ` 39 անձի վերաբերյալ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։ Դատարան ուղարկած 118 գործից 58 գործով 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է. կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |