Միքայել Արզումանյանի պաշտպան․ Ապացույցներ կան, որ իրականում «Արեգա» բարձունքը հետ չէր գրավվել

Միքայել Արզումանյանի պաշտպան․ Ապացույցներ կան, որ իրականում «Արեգա» բարձունքը հետ չէր գրավվել

PanARMENIAN.Net - Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հերքում է ՀՀ քննչական կոմիտեի վարկածը, թե Արզումանյանը «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

«Քրեական գործում ապացույցները կան, որ իրականում «Արեգա» բարձունքը հետ չի գրավվել, այնտեղ միայն որոշակի հաջողություն է եղել։ Իսկ այն անձինք, որոնք ներկա են եղել այնտեղ` ունեն որաշակի խնդիրներ այլ ցուցմունքներ տալու։ Մենք հիմնավորել ենք, թե ով ինչի համար է նման ցուցմունք տվել»,– հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Ըստ փաստաբանի Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այլ մարդկանց դեմքը «պարզեցնելու» համար։ Թե կոնկրետ ում նկատի ունի նա չի պատասխանել։

Երեմ Սարգսյանը հիշեցնում է, որ գործը քննում է Հակակոռուպցիոն դատարանը, քանի որ այն հոդվածներից մեկը, որն առաջադրվել է Միքայել Արզումանյանին` քրեական օրենսգրքով համարվում է կոռուպցիոն հանցանք։ Սա նշանակում է, որ այս հարցը պետք է քններ նաև հակակոռուպցիոն կոմիտեն։

«Հիմա հարց ինչի՞ եք քննչական ենթակայության կանոնների կոպտագույն խախտմամբ քրեական գործը քննել, մեղադրական եզրակացություն կազմել, ապօրինի կալանքի տակ պահել։ Դա նշանակում է, որ ամբողջ պրոցեսը առաջին փաստաթղթից մինչև վերջին փաստաթուղթ, ապօրինի է, ապացույցները անթույլատրելի են, հետևաբար` կալանքը նույնպես ապօրինի է»,– հայտարարեց փաստաբանը։

Ապրիլի 25-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստն էր։ Գործի քննությունն ընթանում էր դռնփակ ռեժիմով: Դատարանն Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացրել է ևս 3 ամսով։

2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել է 2022-ի սեպտեմբերի 1-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---