«Covid-19-ի գործով» կալանավորված փոխքաղաքապետ Սիմոնյանն ազատ կարձակվի

«Covid-19-ի գործով» կալանավորված փոխքաղաքապետ Սիմոնյանն ազատ կարձակվի

PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, որը կալանավորվել էր ՀՀ առողջապահության նախարարությունում գնումների գործընթացում, գործուղումների, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում հայտնաբերված չարաշահումների գործով, ազատ կարձակվի։

Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանն ասել է, որ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի որոշումը, հայտնում է Aysor.am-ը։

«Գևորգ Սիմոնյանը շուտով ազատության մեջ կլինի», -ասել է նա։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է մոտ 120 միլիոն դրամ։ «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը նույնպես կալանավորվել էր, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։ Կալանավորված են նաև մի շարք այլ անձիք։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---