Կոլոնա. ԵՄ-Բաքու էներգետիկ գործընկերությունը քարտ–բլանշ չէ ագրեսիվ գործողություններին

Կոլոնա. ԵՄ-Բաքու էներգետիկ գործընկերությունը քարտ–բլանշ չէ ագրեսիվ գործողություններին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ ասել է, որ պետք է տարանջատել ԵՄ-ի և Ադրբեջանի էներգետիկ համագործակցությունը քաղաքական, տարածքային ամբողջականության հարցերից, հայտնում է Sputnik Արմենիան։

Պատասխանելով Ադրբեջանի հետ ԵՄ ակտիվ էներգետիկ համագործակցության մասին հարցին և այն դիտարկմանը, թե արդյոք Բաքվում դա չի ընկալվում որպես հետագա հանցագործությունների քարտ-բլանշ՝ նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից նման հաշվարկը սխալ կլիներ:

2022 թվականի հուլիսին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին հուշագիր են ստորագրել։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---