Փաշինյան. ԼՂ հայաթափված գյուղերի բնակիչների ունեզրկման գործընթաց է ընթանում

Փաշինյան. ԼՂ հայաթափված գյուղերի բնակիչների ունեզրկման գործընթաց է ընթանում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափված որոշ գյուղեր այսօր բնակեցվում են ադրբեջանցիներով, այդ տարածքների բնակիչների ունեզրկման գործընթաց է տեղի ունենում։ Նա այդ մասին ասել է՝ պատասխանելով փախստականների իրավունքներին վերաբերող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբիրելյանի հարցին։

«2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքին, սակայն մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչ օրս իրացված չէ»,– հիշեցրել է վարչապետը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա կարծիքով փախստականներին վերաբերող հարցերը պետք է վերլուծվեն և տարանջատվեն որոնք են կառավարության սպասարկման տիրույթում, որոնք` հասարակական կազմակերպությունների։

Վիլեն Գաբիրելյանը հիշեցրել է, որ օրերս Երևանում «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով է տեղի ունեցել, որի ընթացքում հռչակագիր է ընդունվել։ Դրանում բարձրաձայնվում է հարյուր հազարավոր փախստականների իրավունքները։ Մասնավորապես նշվում է, որ փախստականները կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք կամ հայրենիքի այն հատված, որտեղ հնարավոր է ապահովել նրանց անվտանգությունը։

Գաբրիելյանն ընդգծել է, որ այդ մասին ինքն էլ խոսում է որպես Բաքվում ծնված մարդ, որի ընտանիքը կյանքի իրավունքից զրկման սպառնալիքի տակ բռնագաղթել է։

Փաշինյանը նշել է, որ հռչակագրի բովանդակությանը ծանոթացել է և կարծում է, որ բարձրացված հարցերի ճնշող մեծամասնությունը լեգիտիմ է։ Նա շեշտել է` թեպետ կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում լուրջ որոշումներ է կայացրել, բայց ինստիտուցիոնալ խնդիրներ այսօր էլ կան։

Վարչապետն առաջարկել է աշխատանքային հանդիպում կազմակերպել և ավելի մանրամասն քննարկել բարձրացված հարցերը։ Նրա խոսքով` հարցը ծավալուն է, լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա։

«Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովին, որն անցկացվում է ապրիլի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ներկա են եղել 1988-ից 1992 և 2020 թվականից մինչև 2022 թվականի ամռանը Հայաստան եկած փախստականները: Համաժողովը նախաձեռնել ու կազմակերպել են փախստականների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական ակտիվիստներ, որոնք կազմել են կազմկոմիտե:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---