Սիմոնյանն՝ Անկարայում․ Շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների 4 մայիսի 2023 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որի գլխավորած պատվիրակությունն Անկարայում մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին, իր ելույթում ասել է, որ ՍԾՏՀ տարածաշրջանում շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների: «Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության համար: 2021 թվականին, այնուհետև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանների երկայնքով ներխուժելով և գրավելով մեր ինքնիշխան տարածքները: Այս պահին, արդեն մոտ 5 ամիս է, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության հատվածում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում: Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթևեկության համար: Ճգնաժամն ունեցել է լայն միջազգային արձագանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ են կայացրել, որոնք արհամարհվել են պաշտոնական Բաքվի կողմից: Պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, իսկ Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում: Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն և տևական խաղաղության համար»,-ասել է Սիմոնյանը։ Նա նշել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ և ակնկալում է, որ մեր հարևանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: «2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս օրերին Վաշինգտոնում ԱՄՆ Պետական քարտուղարի նախաձեռնությամբ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները: Քննարկման առարկա են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ սա դրական զարգացում է, և ես հաջողություն եմ մաղթում դիվանագետներին»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը՝ հավելելով, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |