Fastex-ի աջակցությամբ անցկացվել է Մելքոն Հովհաննիսյանի անվան սեղանի թենիսի միջազգային հուշամրցաշարը

Fastex-ի աջակցությամբ անցկացվել է Մելքոն Հովհաննիսյանի անվան սեղանի թենիսի միջազգային հուշամրցաշարը

PanARMENIAN.Net - Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, սեղանի թենիսի Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Մելքոն Հովհաննիսյանի անվան միջազգային հուշամրցաշարը:

Հուշամրցաշարը թվով երրորդն է և արդեն իսկ հասցրել է միջազգային սպորտասեր հանրության ուշադրությանն արժանանալ: Մրցաշարին մասնակցում են ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ Ռուսաստանից և Վրաստանից միջազգային կարգի մարզիկներ:

Հուշամրցաշարը անցկացվում է Fastex ընկերության աջակցությամբ:

Fastex-ն ամբողջապես Web 3.0-ի վրա հիմնված էկոհամակարգ է, որն առաջարկում է պրոդուկտների բազմազան տեսականի: Fastex էկոհամակարգը ներառում է՝ Fastex Verse, ftNft մարքեթփլեյսը, Fastex Chain(Բահամուտ chain), Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, Fasttoken և Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը: Ներկայանալով օգտատերերի և գործընկերների հսկայական ցանցով՝ Fastex-ը նպատակ ունի արդյունավետ լուծումներ տրամադրել բիզնեսի և համայնքների համար՝ դարձնելով Web 3.0 տեխնոլոգիաներն ավելի մատչելի՝ քան երբևէ:

Fastex ընկերությունից վստահեցնում են, որ ընկերությունն անելու է ամեն բան Հայաստանում սեղանի թենիսի, ինչպես նաև այլ մարզաձևերի զարգացման և տարածման համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---