Արսենյան. Իմ լիակատար աջակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը

Արսենյան. Իմ լիակատար աջակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը

PanARMENIAN.Net - ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ուշադրությամբ լսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը և իր լիակատար աջակցությունն է հայտնում վերջինիս քաղաքականությանը։

Նա հավելել է, որ հարևան երկրների հետ վճռականորեն պետք է գնալ խաղաղության, հայտնում է Aysor.am-ը։

«Որպես Գուրգեն Արսենյան, ով եղել է 4 գումարման ԱԺ պատգամավոր, հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի իրականացրած քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգն ավարտին հասցնելու նրա ձգտումներին: Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ այն գործընթացը, որը հարևան երկրի հետ բերելու է խաղաղության, ինչպես նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը:

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ աջակցությունը ՀՀ վարչապետին, մեր քաղաքական թիմին և ասում, որ մենք վճռական ենք ՀՀ-ի, հայ ժողովրդի անունից ավարտին հասցնելու ՀՀ-ի հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, ինչպես նաև ՀՀ-ի հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասել է Արսենյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---