Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի գավաթակիր![]() 25 մայիսի 2023 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած Իտալիայի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղում Միլանի «Ինտերը» հաղթել է «Ֆիորենտինային» և իր պատմության մեջ 9-րդ անգամ արժանացել գավաթին։ Ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես դարձել է Իտալիայի գավաթակիր, թեև վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին։ Մխիթարյանը հայտավորված էր պահեստայինների թվում, սակայն նա այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ դեռ չի ապաքինվել վնասվածքից, գրում է «Ա1+»-ը։ Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացել է «Ֆիորենտինայի» հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը: Սակայն, «Ինտերը» արդեն առաջին խաղակեսում երկու գոլ է խփել և առաջ անցել հաշվի մեջ: Դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Երկրորդ խաղակեսում կողմերին չի հաջողվել գրավել դարպասները: Այդպիսով, «Ինտերը» հաղթել է 2:1 հաշվով և իր պատմության մեջ 9-րդ անգամ տիրել գավաթին։ Մխիթարյանն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանների հնգյակում ըստ Fedex Perfomance Zone վարկանիշի, որը հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի կայքում։ Մխիթարյանը նաև դարձել է պատմության 7-րդ ամենամեծահասակ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: ![]() ![]() Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Պատասխանելով Հայաստան-Թուրքիա առաջիկա խաղի մասին հարցին՝ ասել է, որ չէր ցանկանա, որ այդ հանդիպումը շատ քաղաքականացվեր «Պետք է հարգենք Հենրիխի որոշումը, նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է»,-ասել է Պետրակովը Մարզադաշտի տոմսարկղում վաճառքը կմեկնարկի մարտի 26-ից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |