Օբամայի ուղերձը ԱՄՆ հայ համայնքին նվազեցնում է Ամերիկայի նկատմամբ վստահությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Բարակ Օբաման ապրիլի 24-ի իր ելույթում հնարավորություն ուներ նշելու նոր ընթացք` ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, բայց նա չկատարեց իր խոստումը: Այդ մասին խոսվում է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) հայտարարության մեջ, որն ուղարկվել է PanARMENIAN.Net



«Այսօրվա հայտարարությունը չի արտահայտում նախագահի դիրքորոշման փոփոխությունները, նա չկատարեց իր խոստումը: Նրա անընդունակությունը ԱՄՆ պատմության մեջ փառավոր գլուխ հաստատելու հարցում 20-րդ դարի ցեղասպանության հաստատմամբ, նվազեցնում է ԱՄՆ նկատմամբ վստահությունը` ցեղասպանությունների կանխարգելման հարցում»,- հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:



Արդունին նաեւ նշեց, որ դատարկ խոստումները ոչինչ չեն փոխի: «Այսօր, երբ մենք խորհում ենք ցեղասպանությունների առաջացման, կյանքի կոչման եւ կանխարգելման մասին, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը նրա համար, որ բառը «երբեք» չունենա իսկական իմաստ` սկսած Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւի ընդունումից»,- ընդգծել է Արդունին:



2008-ի հունվարին այն ժամանակ դեռ սենատոր Օբաման հայտարարեց. «Որպես նախագահ` ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը»: 2008-ի հոկտեմբերին նախագահ Օբաման նորից հաստատեց իր տեսակետը: «Ես կարծում եմ, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե համոզմունք է, անձնական կարծիք կամ տեսակետ, այլ բավական լայն փաստագրական իրողություն, որը հաստատվում է պատմական ապացույցների ճնշող քանակով»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---