Մարզպետ․ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ինքնապաշտպանության համար անհրաժեշտ զենք կա

Մարզպետ․ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ինքնապաշտպանության համար անհրաժեշտ զենք կա

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, անդրադառնալով այն խնդրին, որ ադրբեջանական դիրքերն այսօր շատ մոտ են և անհրաժեշտ է անվտանգային միջոցառումներ իրականացնել, հայտարարել է, որ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա։

Նրա խոսքով՝ հասկանալի պատճառներով այդ հարցի առնչությամբ շատ փակագծեր չի բացի, միայն վստահությամբ ընդգծել է, որ զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Իհարկե, շատ բնակիչներ ցանկանում են իրենց մոտ զենք ունենալ, բայց դա միանշանակ ճիշտ չէ։ Մենք պետք է աչալուրջ լինենք։ Դուք էլ հասկանում եք` եթե զենքի կրման, պահելու հետ կապված հստակ կանոնակարգում չլինի, ապա այդ ամենի հետևանքով կարող են դժբախտ պատահարներ գրանցվել։ Ասել, որ սահմանամերձ գյուղերում զենք չկա՝ սխալ է։ Դրանք կան»,- ասել է Ղուկասյանը։

Նա շեշտել է, որ զենքը մարզում այնքան է, որքան անհրաժեշտ է համարում ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ազգային ժողովը փոփոխություններ է մտցրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում։ Ըստ օրինագծի՝ արգելվում է բնակավայրերից և ճանապարհներից 500 մետրից պակաս հեռավորության վրա օգտագործել ողորկափող զենք, իսկ ակոսափող զենքերի համար այդ տարածությունը 5000 մետր է:

Օրենքը կազմվել, ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերին և պետք է ուժի մեջ մտներ 2023–ի ապրիլի 28-ին։ Բայց կառավարությունը չի հասցրել ենթաօրենսդրական ակտեր մշակել զենքի շրջանառության սահմանափակման, քաղաքացիական հրաձգարանների և այլնի վերաբերյալ, դրա համար էլ օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը։

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է 2 զինծառայողի կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը

Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել է ՀՀ ԶՈւ 2 զինծառայող:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---