Խաչատրյան. Տիգրանաշենը հանձնելու դեպքում Շուռնուխից ավելի վատ իրավիճակ ենք ունենալու

Խաչատրյան. Տիգրանաշենը հանձնելու դեպքում Շուռնուխից ավելի վատ իրավիճակ ենք ունենալու

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով անկլավների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է, որ Տիգրանաշենը հանձնելու դեպքում Շուռնուխից ավելի վատ իրավիճակ ենք ունենալու

Նա հավելել է, որ եթե Փաշինյանը մնա իշխանության և շարունակի այն քաղաքականությունը, որն այսօր է իրականացնում, ապա Տիգրանաշենին կսպասվի նույն ճակատագիրը, ինչ եղել է Շուռնուխի հետ, բայց ավելի վատ, հայտնում է «Փաստինֆոն»։

Վարչապետը Մոլդովայում հայ համայնքի հետ հանդիպմանը, մասնավորապես, հայտարարել էր, թե պետք չէ գերագնահատել անկլավների, մասնավորապես Տիգրանաշենի հարցը։ Նա հավելել է, որ եթե «ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի»։

Ինչ վերաբերում է Տիգրանաշենը հանձնելու միջպետական ճանապարհը կորցնելու դեպքում այլ ճանապարհ կառուցելու Փաշինյանի տեսակետին՝ ապա Խաչատրյանը հիշել է նախկին դեպքերը՝ Շուռնուխը հանձնելու ժամանակ։ Այդ ժամանակ էլ նոր ճանապարհի առաջարկ եղավ, որը կարճ ժամանակ անց քանդվեց։ Այդ ժամանակ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքնեռրի նախարարը որոշումը բացատրեց՝ հայտարարելով, թե այդ ճանապարհը նախատեսված չի եղել միջպետական բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար։ Գրեթե նույնպիսի պատմություն, ըստ պատգամավորի լինելու է նաև Տիգրանաշենը հանձնելու և այլըտրանքային ճանապարհ կառուցելու դեպքում։

«Տիգրանաշենով անցնող այլընտրանքային ճանապարհ ասելով, նա հավանաբար նկատի է ունեցել Ուրցաձորի ճանապարհը։ Ասեմ, որ այդ ճանապարհը նույնպես նախատեսված չէ բեռնափոխադրումների համար։ Եթե Դուք Լանջառով շեղվեք ճանապարհից և այնտեղով իջնեք ներքև, ապա կտեսնեք, որ դա էլի բեռնատարների համար նախատեսված ճանապարհ չէ և էլի նույն խնդիրն է լինելու։ Չի կարելի տալ ինչ-որ մի բան ու ասել՝ դե տալիս ենք- լավ ենք անում, որովհետև այլընտրանք կա։ Ոչ, դա, այլընտրանք չի կարող լինել»,- ասել է նա։

Անդրադառնալով նույն հանդիպմանը հնչած այն դիտարկմանը, որ կարծես կողմերը դեմ չեն եղել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվի 1975-ի քարտեզով՝ Խաչատրյանն անհասկանալի է համարել, թե ինչու է ՀՀ իշխանությունների կողմից դիտարկվում հենց այդ քարտեզը, և ո՛չ օրինակ 1920-ականների քարտեզները։

Պատգամավորը մանրամասնել է, որ ի տարբերություն առաջինի, այստեղ Ալ լիճը համարվում է ՀՀ տարածք, ավելի ուշ, սակայն, լիճն ու մի շարք այլ տարածքներ հանձնվել էին Ադրբեջանին։

«Հասկանալի է, որ Ադրբեջանն այդպես է ուզում՝ այդպես է անում։ Բայց, օրինակ՝ նույն 1975 թվականի քարտեզով, որին հղում է կատարում Փաշինյանը, Գորիս- Կապան ճանապարհը 100 տոկոսով անցնում էր Խորհրդային Հայաստանի տարածքով։ Հիմա, եթե իրենք հիմք են ընդունում այդ քարտեզը, ապա ինչո՞ւ այդ տարածքը զիջեցին այդքան հապշտապ։ Քանի դեռ սահմանազատում ու սահմանագծում արված չէ, ինչո՞ւ ես տարածք հանձնում»,- ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---