Գրիգորյան. Ապաշրջափակման մասով կարևոր բան կա` սահմանային բոլոր ծառայություններն իրականացվելու է ՀՀ-ն

Գրիգորյան. Ապաշրջափակման մասով կարևոր բան կա` սահմանային բոլոր ծառայություններն իրականացվելու է ՀՀ-ն

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա, որը, իր կարծիքով, այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար՝ սահմանային ծառայություններն ամբողջությամբ վերահսկելու է հայկական կողմը։ Այդ մասին նա ասել է «Լուրերի» տաղավարում։

«Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայություններն իրականացվում են ՀՀ ծառայությունների կողմից։ Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, կարծում եմ՝ դա ի գիտություն են ընդունել, և հույս ունենք այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս գործընկերները»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ «միջանցք» բառի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները 2020 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել, իսկ ապաշրջափակման հարցում 3 հիմնական սկզբունք կա, որոնց Հայաստանը հետևում է. դա սուվերենությունն է, յուրիսդիկցիան և փոխադարձությունը։

«Ապաշրջափակումը կարող է տեղի ունենալ այս սկզբունքների շրջանակում»,- ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վրա երկար ժամանակ տարբեր ձևերով ճնշումներ են գործադրվել այդ սկզբունքներից դուրս լուծումներ գտնելու համար։

«Ներկայումս ավելի հաստատակամ է դարձել, որ Հայաստանն այդ քայլին չի գնալու. միգուցե նախկինում հույս կար։ Կարող եմ ասել, որ սեպտեմբերի պատերազմի պատճառներից մեկը հենց դա է, որովհետև Հայաստանի վրա փորձ է կատարվում ճնշում գործադրել նաև ռազմական ճանապարհով, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումները փոխի, բայց Հայաստանը այս հարցերում հաստատակամ է»,-ասել է ԱԽ քարտուղարը։

Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, թե կողմերը մոտ են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, Գրիգորյանն ասել է, որ առաջնայինը ոչ թե երկաթուղու շինարարության, այլ քաղաքական համաձայնության գալու հարցն է:

«Առաջնային հարցը ոչ թե երկաթուղու շինարարության, այլ քաղաքական համաձայնության գալու հարցն է. քաղաքական համաձայնություններն էլ պետք է լինեն նշված երեք սկզբունքների շրջանակում»,-ասել է նա

Խոսելով Լաչինի միջանցքի մասին՝ նա նշել է, որ դրա ամբողջովին փակ լինելը մեծ մտահոգություն է առաջացնում:

«Մենք տեսնում ենք՝ Լաչինի միջանցքի շրջանակում նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ մի կերպ չի պահպանվում, և դա է նաև պատճառը, որ մենք ցանկանում ենք միջազգային ներկայություն հրավիրել Լաչինի միջանցք և ԼՂ, որպեսզի էթնիկ զտման վտանգը, որ այս պահին կա, չեզոքացվի: Մենք կարծում ենք, որ միջազգային հանրության ներկայությունը կարող է այդ վտանգը չեզոքացնել»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի նիստում Էական առաջընթաց է արձանագրվել ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում․ հայտնել է ՀՀ կառավարությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---