Կարեն Խաչանովը դուրս է մնացել ATP-ի վարկանիշի առաջին տասնյակից

Կարեն Խաչանովը դուրս է մնացել ATP-ի վարկանիշի առաջին տասնյակից

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել ATP-ի վարկանիշի առաջին տասնյակից՝ զբաղեցնելով 11-րդ տեղը։

Նրանից առաջ է անցել ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն, որն անցած շաբաթ դարձել է գերմանական Շտուտգարտի մրցաշարի հաղթող: Ամերիկացին առաջին անգամ է ընդգրկվել համաշխարհային վարկանիշի լավագույն տասնյակում։

Խաչանովը տասնյակ էր վերադարձել 2019-ի հոկտեմբերին։

Առաջին տասնյակն այլ փոփոխության չի ենթարկվել։ Վարկանիշը գլխավորում է Նովակ Ջոկովիչը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---