Ստեփանակերտում ֆուտբոլային մրցաշար է մեկնարկել

Ստեփանակերտում ֆուտբոլային մրցաշար է մեկնարկել

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան մարզադաշտում մեկնարկել է ֆուտոբային մեկշաբաթյա մրցաշար։

Մրցաշարը կյանքի է կոչվել Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտի վարչության անչափահասների գործերով բաժնի աջակցությամբ՝ «Արցախն ապրում է» նախաձեռնության մտահղացմամբ:

Ինչպես նշվել է բացմանը՝ մրցաշարի նպատակը միասնության, ընկերասիրության գաղափարների սերմանումն է, ակտիվ ու սպորտային ժամանցի ապահովումը, բակային ֆուտբոլի զարգացման նպաստելը, ինչպես նաև շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակից երեխաներին մի պահ կտրելը:

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ֆուտբոլային առաջնությանը կմասնակցի 28 թիմ՝ 11-13 տարեկան պատանիների ընդգրկմամբ: Օրական նախատեսված է 8 խաղ:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---