Պետրակով. Գոհ եմ բոլորի նվիրումից և անձնազոհ խաղից

Պետրակով. Գոհ եմ բոլորի նվիրումից և անձնազոհ խաղից

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվել է Հայաստանի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային մամուլի ասուլիսում ասել է, որ շատ ծանր խաղ էր, բայց գոհ է ֆուտբոլիստներից։

«Շատ ծանր խաղ էր, շնորհակալ եմ տղաներին, որ նրանք բնավորություն ցույց տվեցին, ֆունկցիոնալ առումով շատ ծանր էր իրենց համար։ Որևէ մեկից դժգոհություն չունեմ։ Գոհ եմ բոլորի նվիրումից և անձնազոհ խաղից»,- նշել է Պետրակովը, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ գոհ է փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից, ընդհանրապես որևէ մեկից դժգոհություն չունի։

«Այս պահին նրանք նստած են հանդերձարանում, որոշները նույնիսկ կանգնել չեն կարողանում։ Իրենց առաջարկել էի ինտենսիվ ֆուտբոլ խաղալ»,-ասել է նա։

Անդրադառնալով Եվրո 2024-ին մասնակցելու հնարավորությանը՝ Պետրակովն ասել է. «Ամեն հնարավորը կանենք․ սկսած ինձանից, իմ մարզչական շտաբից, խաղացողներից, որ այնտեղ գնանք, ինչպես դա կլինի, ես չեմ կարող ասել։ Առավելագույն ուժերը կներդնենք, մենք շատ ենք ուզում հայտնվել Գերմանիայում»։

Հայաստանի ազգային հավաքականը 3 խաղից հետո ունի 2 հաղթանակ և 6 միավոր։

Ընտրական հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ Հայաստանի հավաքականը կրկին կխաղա Թուրքիայի հետո։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---