Ժիրուի մարզաշապիկը, որն աճուրդի էր հանվել Արցախին օգնելու համար, վաճառվել է 35,000 եվրոյով

Ժիրուի մարզաշապիկը, որն աճուրդի էր հանվել Արցախին օգնելու համար, վաճառվել է 35,000 եվրոյով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ազգային հավաքականի և իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի հարձակվող Օլիվյե Ժիրուի մարզաշապիկը, որն աճուրդի էր հանվել Արցախի հայերին օգնելու համար, վաճառվել է 35,000 եվրոյով: Այդ մասին հայտնել է Le Parisien-ը։

Նշվում է, որ Ժիրուն մասնակցել է Փարիզի Saint-Honoré d’Eylau եկեղեցում կազմակերպված «Առաքելության գիշեր» երրորդ հավաքին։ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն անձամբ ներկա չէ եղել, բայց նվիրել է իր մարզաշապիկներից մեկը, որը կրել էր Անգլիայի դեմ վերջին Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի ժամանակ (2։1), որի ընթացքում գոլ էր խփել, գրում է Factor.am-ը։

Ասվում է, որ աճուրդը կազմակերպվել է «ի շահ Հայաստանում հալածվող քրիստոնյաների, և որ մի դոնոր 35,000 եվրո է վճարել «Միլանի» հարձակվողի մարզաշապիկը ձեռք բերելու համար»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է «Բաց դռներ» և «Հույս Հայաստանի համար» քրիստոնեական կազմակերպություններին։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---