Մինասյան․ Կարծում եմ՝ Սպերցյանը կդառնա հավաքականի կենտրոնը

Մինասյան․ Կարծում եմ՝ Սպերցյանը կդառնա հավաքականի կենտրոնը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մեկնաբանելով Էդուարդ Սպերցյանի և Նաիր Տիկնիզյանի հեռանկարները ազգային հավաքականի կազմում, ասել է, որ երկուսն էլ բարձր մակարդակի խաղացողներ են, բայց Սպերցյանի պարագայում լիդերի որակներն ավելի շատ են, գրում է Metaratings.ru-ն։

«Սպերցյանն ու Տիկնիզյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են, բայց Սպերցյանի պարագայում լիդերի որակներն ավելի շատ են, ուստի, կարծում եմ, առաջիկա տարիներին նա կդառնա թիմի կենտրոնը, որի շուրջ էլ կհավաքվի կազմը։ Նա և շատ դրական մարդ է, և անհավանական բարձր կարգի խաղացող։ Նրանք խաղում են ուժեղ առաջնությունում, ՌՊԼ-ն այնուամենայնիվ Հայաստանի առաջնությունից ուժեղ է՝ ավելի արագ է, ավելի ինտենսիվ, ուստի նրանց համար շատ հեշտ է հարմարվել միջազգային խաղերին:

Հայաստանի պես փոքր երկրներում լինում են վայրիվերումներ, բայց հիմա լավ սերունդ է հավաքվել։ Մենք ունենք աշխարհով մեկ սփռված շատ մեծ սփյուռք։ Մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Այն ֆուտբոլիստները, որոնք հիմա տոն են տալիս, նրանք հիմնականում Ռուսաստանից են, Լատինական Ամերիկայից, այնպես որ լավ սերունդ է հավաքվել։ Այս տղաները կարող են մի քանի տարի կայուն խաղ ցուցադրել»,-ասել է Մինասյանը։

Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Տիկնիզյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է գալիս 2023-ի գարնանից։ Պաշտպանն ազգային հավաքականի կազմում չորս հանդիպում է անցկացրել՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---