Հայ շախմատիստները Նալչիկի Գրան-պրիում համալրել են հաղթանակների շարքը

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը Գրան-պրի մրցաշարի չորրորդ շրջանի 10-րդ փուլում կրկին փայլուն հանդես եկան` հաղթանակ տանելով ուկրաինացի Պավել Էլյանովի եւ Ֆրանսիացի Էթյեն Բակրոյի նկատմամբ: Այսպիսով, Լեւոն Արոնյանը նորից վերականգնեց իր միանձնյա առաջատարի դիրքերը, իսկ Հակոբյանը բարելավեց իր մրցաշարային դրությունը եւ այժմ 3-5-րդ տեղերը կիսում է Ալեքսանդր Գրիշչուկի ու Եվգենի Ալեքսեեւի հետ:



Ամբողջությամբ վերցրած` 10-րդ փուլն արդյունավետ էր: Ոչ ոքի ավարտվեցին միայն Կամսկի-Կասիմժանով եւ Կարյակին-Իվանչուկ պարտիաները:



11-րդ փուլում Լեւոն Արոնյանն իր ուժերը կչափի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմժանովի, իսկ Վլադիմիր Հակոբյանը` ռուս Պյոտր Սվիդլերի հետ:



Խաղարկային օրերն են` ապրիլի 15-19-ը, 21-24-ը, 26-29-ը: Հանգստյան օրերն են` ապրիլի 20-25-ը:



10-րդ փուլի պարտիաները`



Արոնյան-Էլյանով-1:0

Հակոբյան-Բակրո-1:0

Մամեդյարով-Ցվիդլեր-1:0

Կամսկի- Կասիմժանով-1.5:1.5

Լեկո-Գելֆանդ-1:0

Կարյակին-Իվանչուկ-1.5:1.5

Գրիշչուկ-Ալեքսեեւ-1:0



Մրցաշարային դրությունը 10-րդ փուլից հետո. Արոնյան-6.5, Լեկո-6, Հակոբյան, Ալեքսեեւ, Գրիշչուկ-5.5, Սվիդլեր, Բակրո, Կարյակին, Մամեդյարով-5, Էլյանով, Կամսկի, Կասիմժանով-4.5, Գելֆանդ-4, Իվանչուկ-3.5 միավոր:



11-րդ փուլի պարտիաները`



Կասիմժանով - Արոնյան

Սվիդլեր - Հակոբյան

Ալեսքսեեւ - Կամսկի

Իվանչուկ - Գրիշչուկ

Բակրո - Կարյակին

Գելֆանդ - Մամեդյարով

Էլյանով - Լեկո
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---