Հայաստանի հավաքականը 7 կետով առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքականը 7 կետով առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 7 կետով առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում և այժմ 90-րդ հորիզոնականում է։ Աղյուսակը հրապարակվել է հունիսի 29-ին։

Հայաստանն ունի 1252.6 միավոր։

Առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է, որին հաջորդում են Ֆրանսիայի, Բրազիլիայի, Անգլիայի և Բելգիայի հավաքականները։

Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից վարկանիշում Խորվաթիան 6-րդն է, Ուելսը՝ 35-րդը, Թուրքիան՝ 41-րդը, Լատվիան՝ 134-րդը։

Հայաստանի հավաքականը վերջին երկու խաղում հաղթանակ է տարել՝ հաղթելով Ուելսին 4։2 հաշվով, իսկ Լատվիային 2։1 հաշվով։ Այժմ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երկրորդ տեղում է։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---