Իտալական 2 ակումբ հետաքրքրվում է Տիկնիզյանով

Իտալական 2 ակումբ հետաքրքրվում է Տիկնիզյանով

PanARMENIAN.Net - Իտալական Ա Սերիայի 2 ակումբ հետաքրքվում է «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով։ Նա ընդգրկված է «Էմպոլիի» և «Բոլոնիայի» հնարավոր տրանսֆերների ցանկում, գրում է «Սպորտ էքսպրեսը»։

Իտալական թիմերի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի խաղին Եվրո-2024-ի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի կազմում Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) դեմ հանդիպումներում։ Ուելսցիների հետ խաղում պաշտպանը գոլային փոխանցում է կատարել, իսկ լատվիացիների հետ խաղում դարձել գոլի հեղինակ։

Նախորդ խաղաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---