Պրահայից հետո Սարգսյանն ու Ալիեւը կարող են հանդիպել հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մայիսի 7-ին Պրահայում կայանալիք հանդիպումից հետո ԵԱՀԿ Մխ-ն մտադիր է Սարգսյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում կազմակերպել հունիսի սկզբինի Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: «Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ենք ներկայացրել այս գաղափարը, սակայն ընտրությունը նրանցն է: Տեղի կունենա հանդիպումը հունիսի սկզբին թե ոչ, կախված է երկու երկրների նախագահների որոշումից»,-ասել է համանախագահը:



Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մայիսի 7-ին Պրահայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---