«Ժառանգությունը» խանդ չի տածում «Դաշնակցության» նկատմամբ

PanARMENIAN.Net - Այն մասին, որ «Ժառանգություն» կուսակցության համար գործընկեր է հայտնվել խորհրդարանի ընդդիմադիր դաշտում, խմբակցության անդամներն ու պատգամավորները տեղեկացվել են: Նորություն է հանդիսանում նրանց հետ ՀՅԴ-ի հնարավոր համագործակցությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Այնուհետեւ նա նշել է, որ «Ժառանգություն» կուսակցությունն առայժմ համագործակցության վերաբերյալ առաջարկություններ չի ստացել ՀՅԴ-ից եւ այդ մասին խոսելը դեռեւս վաղ է:



«Ժառանգություն» կուսակցությունն ընդդիմադիր է ողջ քաղաքական սպեկտրով` սկսած Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պահպանման հարցերից, վերջացրած ազգային հարցերով: Ինչ վերաբերում է «Դաշնակցություն» կուսակցության հետ համագործակցությանը, ապա մենք խնդիրներ կամ խանդ չունենք խորհրդարանական ընդդիմությունում նոր գործընկերների նկատմամբ: Առայժմ մենք տեղյակ ենք միայն այն մասին, որ ՀՅԴ-ն համաձայն չէ երկրի արտաքին քաղաքական գծի հետ, սակայն մեզ առայժմ հայտնի չէ, թե հատկապես որ հարցերում նրանք տարաձայնություններ ունեն իշխանությունների հետ», - ընդգծել է Ստեփան Սաֆարյանը:



Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կոալիցիայից կուսակցության դուրս գալու վերաբերյալ նաեւ հաղորդել է, որ կուսակցությունն արդեն կողմնորոշվել է ընդդիմադիր դաշտում իր աշխատանքի վեկտորի առնչությամբ: Ընդ որում, Ա. Ռուստամյանն ընդգծել է, որ «Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ համագործակցությունը, հավանաբար, չի ստացվի, քանի որ ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ում ընդգրկված կուսակցությունների միջեւ լուրջ տարաձայնություններ կան: Իսկ «Ժառանգություն» կուսակցության հետ, ինչու ոչ, ջանադրաբար կաշխատենք, եւ կփորձենք մեր ընդդիմադիր քաղաքական դաշտը կազմավորել»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---