Եվրոպական միությունը շարունակում է խրախուսել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

PanARMENIAN.Net - Գոյություն ունեն բավականաչափ պահեր, բավականաչափ նոր հնարավորութուններ, որոնք կարող են նպաստել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Այդ մասին Բրյուսելում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:



«Մենք խրախուսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն այդ հարցում: Եթե Հարավային Կովկասում բացվեն տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունները, ապա տարածաշրջանում անվտանգությունը կմեծանա»,- նշել է եվրոպացի դիվանագետը:



ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գլխավոր արգելքներից է կողմերի տեղեկացվածության բացակայությունը: «Նոր սերունդ է աճել, որը ոչինչ չգիտի հակառակ կողմի մասին: Լավագույն դեպքում նրանք մեծացել են արհամարելու մթնոլորտում, վատագույն դեպքում` հակառակ կողմին ընդունում են որպես թշնամի»,- ընդգծել է Փիթեր Սեմնեբին, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---