Սահմանի բացման դեպքում ՀՀ և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կարող է աճել 10 անգամ

Սահմանի բացման դեպքում ՀՀ և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կարող է աճել 10 անգամ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական ապրանքաշրջանառության մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում կազմում է 1%: Երևանի և Անկարայի միջև ուղիղ առևտուր սկսելու դեպքում այդ ցուցանիշը կարող է հասնել մինչև 10 տոկոսի և ավելի։ Այդ մասին ի պատասխան գրավոր հարցման Sputnik Արմենիային հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։

Գերատեսչությունում հստակեցրել են, որ այդ կապակցությամբ սեփական վերլուծություն չունեն, իսկ տվյալները միջինացված են և տրամադրվել են մի շարք միջազգային կառույցների կողմից։

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանից Թուրքիա արտահանման ներուժը կազմում է ՀՀ ՀՆԱ-ի 15-19%-ը։ Գերմանական German Economic Team խորհրդատվական ընկերության տվյալներով՝ Երևանի և Անկարայի միջև ուղիղ առևտրի հաստատումը կհանգեցնի Հայաստանից Թուրքիա արտահանման մասնաբաժնի աճին՝ մինչև ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 6․7%-ը, իսկ Թուրքիայից ներմուծումը կարող է հասնել Հայաստան ներմուծման ընդհանուր ծավալի 12․8%-ին։

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կանխատեսում է Հայաստանի արտաքին առևտրի դեֆիցիտի կրճատում 30-50%-ով:

Գերատեսչությունում ընդգծել են, որ երկու հարևան երկրների (Ադրբեջանի և Թուրքիայի) հետ սահմանի փակ լինելը նվազեցնում է Հայաստանի արտաքին առևտրի հնարավորությունները, սահմանափակում է բեռնափոխադրումների այլընտրանքային ուղիները: Սա բացասաբար է անդրադառնում նաև բեռնափոխադրումների շուկայում մեր երկրի մրցունակության վրա և հանգեցնում է դրանց բարձր արժեքին։

Ներկայումս «Լոգիստիկայի արդյունավետության ինդեքսի» համաձայն՝ Հայաստանն աշխարհի 186 երկրների շարքում 96-րդ տեղն է զբաղեցնում:

Ներկայումս Թուրքիայից Հայաստան արտահանման ծավալի առյուծի բաժինը՝ 99,9 տոկոսը, բաժին է ընկնում ցամաքային երթուղուն (Վրաստանի տարածքով), և միայն 0.01 տոկոսն է առաքվում օդով։ 2022 թվականի արդյունքներով՝ Թուրքիան օդային ճանապարհով Հայաստան է ներմուծել 3.1 տոննա բեռ, իսկ բեռնատարներով, Վրաստանի տարածքով՝ 24903,8 տոննա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---