Քաղաքականագետ Իգոր Մուրադյանը կանխագուշակում է նոր քաղաքական «դաշինք»

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն դուրս է եկել քաղաքական կոալիցիայի կազմից, քանի որ կանխազգացել է, որ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող են միավորվել: Այդպիսի անսպասելի կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է վերլուծաբան Իգոր Մուրադյանը : Այդպիսի եզրակացության նա հանգել է` վերլուծելով Թուրքիայի նկատմամբ երկու քաղաքական ուժի դիրքորոշումներում առկա համընկնումները:



Ընդ որում, Մուրադյանը «հեքիաթներ» է անվանել հայ վերլուծաբանների հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը շահագրգռված են հայ-թուրքական սահմանի բացմամբ, իսկ դրան խանգարում է Ռուսաստանը: Նրա խոսքերով, այսօր Թուրքիան իր քաղաքականությունը հարմարեցնում է ներքին պահանջներին եւ արդեն որոշակի առաջընթացի է հասել, ինչը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ը: «Միացյալ Նահանգներն արդեն վաղուց, դեռեւս 1990-ական թթ., որոշում են կայացրել Թուրքիային ահաբեկման մեթոդների համակարգի մշակման անհրաժեշտության առնչությամբ: Եվ Իրանի ու Իրաքի զսպման մեթոդները հաճախ կիրառվում են Թուրքիայի նկատմամբ», - հայտարարել է վերլուծաբանը: Այսօր, նրա կարծիքով, Թուրքիային որոշակի ազդանշաններ են հղվում ԱՄՆ-ից, համաձայն որոնց, եթե Թուրքիան շարունակի ինքնուրույն քաղաքական գծի հաստատումը, ապա ԱՄՆ-ն այլ միջոցների կդիմի:



Քաղաքականագետն անհիմն է համարում մեկնաբանություններն այն մասին, որ ԱՄՆ-ը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների արագ կարգավորմամբ, ինչը կհանգեցնի Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության թուլացմանը: Մենք ոչ մի բանով չենք հետաքրքրում եվրոպացիներին, եւ նրանք կարող են մեր վիճակն օգտագործել որպես պահանջ` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը թույլ չտալու նպատակով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---