ԱԺ–ն վավերացրել է Հռոմի ստատուտը

ԱԺ–ն  վավերացրել է Հռոմի ստատուտը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ–ն վավերացրել է Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։

Նախագծին կողմ է քվեարկել 60, դեմ՝ 22 պատգամավոր, ձեռնպահ մնացող չի եղել։ Քվեարկությանը չի մասնակցել 12 պատգամավոր։

Մինչ քվեարկությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ միջազգային պայմանագրերն ընդունվում են պատգամավորների ձայների թվի մեծամասնությամբ։

Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը նշել է, որ դրա քննարկումը հակասում է Սահմանադրությանը և այն որևէ օգուտ չի կարող տալ ՀՀ-ին, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն ստորագրել այն։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր հերթին հայտարարել է, որ Հռոմի ստատուտի վավերացման հարցը հակասահմանադրական ճանապարհով է քննարկվում, նախագիծը՝ հակասահմանադրական է։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկել։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում հայտարարել էր, որ Ադրբեջանի լայնածավալ հարձակումներից հետո անհրաժեշտություն առաջացավ անպայման վավերացնել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը, որը ավելի հայտնի է որպես Հռոմի ստատուտ։

Հոկտեմբերի 2–ին Կիրակոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ՀՀ կողմից Հռոմի ստատուտի ընդունման նպատակը պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելն է, այն Ռուսաստանի դեմ ուղղված չէ։ Նա հավաստիացրել է, որ կան իրավական մեխանիզմներև, որոնք կարող են ցրել ՌԴ մտահագությունները և կանոնակարգը նախատեսում է այդպիսի հնարավորություն, մասնավորապես, անձանց դատարանին հանձնելու հարցում։

Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։

ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---