Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանխել խոզագրիպի տարածումն երկրում30 ապրիլի 2009 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձրացրել է խոզագրիպի տարածման ռիսկայնությունը, քանի որ այն փոխանցվում է մարդուց մարդուն, հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում: Այդ կապակցությամբ Հայաստանի կառավարությունը պետք է անհրաժեշտ միջոցները ձեռնարկի երկրի տարածքում հիվանդության տարածման ռիսկի նվազեցման ուղղությամբ, հավելել է նա: Իր կողմից Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ասել է, որ ապրիլի 30-ի առավոտյան նախարարությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել: «Համաճարակային իրավիճակը Հայաստանում, ինչպես եւ երեկ, կայուն է, եւ խոզագրիպի ոչ մի դեպք չի արձանագրվել»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ ձեռնարկվել են բոլոր հակահամաճարակային միջոցները, ուժեղացվել է հսկողությունը «Զվարթնոց» եւ Գյումրու օդանավակայաններում: «Բացի այդ, հակահամաճարակային միջոցառումներ է հարկավոր կիրառել ինքնաթիռներում»,-ասել է նա: Քուշկյանն ընդգծել է, որ հանրապետությունն ապահովված է անհրաժեշտ քանակի դեղորայքով, իսկ 2-3 օրվա ընթացքում պետական գնումների գործակալությունը ձեռք կբերի ջերմացույցներ, որոնք կտեղադրվեն օդանավակայաններում: «Այս սարքավորումները թույլ են տալիս գրանցել ջերմաստիճանի բարձրացում ուղեւորների մոտ, ինչը հնարավորություն կտա բժիշկներին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել»,-ասել է Քուշկյանը: «Եթե խոզի մսի ներմուծման արգելք սահմանենք, ապա խոսքը գնում է միլիարդավոր դրամների մասին»,-հավելել է Պետեկամուտների կոմիտեի պետ Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքերով, եթե կա խոզագրիպի տարածման վտանգ, ապա տվյալները պետք է հավաստի լինեն, որպեսզի ԶԼՄ-ների միջոցով զգուշացնենք բնակչությանը, ինչպես նաեւ ներմուծողներին: Ինչպես ասել է Խաչատրյանը, այս պահի դրությամբ արգելք է գործում Մեքսիկայից ներմուծման համար: Ընդ որում նա հավելել է, որ խոզի միս արտահանող երկրներից, Հայաստանը համագործակցում է ԱՄՆ-ի, Կանադայի ու Բրազիլիայի հետ: Իր հերթին գյուղատնտեսության նախարար Արամաիս Գրիգորյանն առաջարկել է սահմանափակել նաեւ թռչնամսի ներմուծումը, քանի որ կա վտանգ, որ հարուցիչը կարող է խոզից փոխանցվել թռչուններին: Նրա խոսքերով, հանրապետությունում ամեն ինչ արվում է հարուցիչի թափանցումը կանխելու համար: «Հսկիչ-անցագրային կետերում երկիր ներմուծվող բեռները ախտահանվում են»,-ասել է Գրիգորյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |