Հայ սուսերամարտիկները կմեկնեն Քութաիս` մասնակցելու միջազգային մրցաշարին

PanARMENIAN.Net - Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մայիսի 6-ին կմեկնի Քութաիս, որտեղ մայիսի 7-9-ը կմասնակցի միջազգային մրցաշարին: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, Հայաստանի հավաքականը, մարզիչներ Անդրանիկ Արազյանի եւ Մարիետա Կարագյանի ղեկավարությամբ, կներակայացնի 10 սուսերամարտիկ, այդ թվում երեք աղջիկ:



«Մենք արդեն իրար հետեւից երեք տարի է, մասնակցում ենք այդ մրցաշարին: Ընդհանուր հաշվով, Վրաստանից բերել են 3 ոսկե, 4 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Հուսով եմ, որ այս տարի կհաջողվի նվաճել չեմպիոնի կոչումը», - նշել է Մադոյանը:



«Քութաիսի մրցաշարից հետո Երեւանում մայիսի 14-17-ը տեղի կունենա սուսերամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքում կկազմավորվի հավաքականը` Բուլղարիայում հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար»:



Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը.



Խոցասուրեվ.

Ռաֆայել Հունանյան

Հենրիխ Ղարագոզյանը

Կարեն Արազյան

Գայանե Գրիգորյան



Ճկունասուսեր.

Ժորա Վարդանյան

Վարդան Գրիգորյան

Գեւորգ Հարությունյան

Հասմիկ Աղաբաբյան

Սուսաննա Ղազարյան



Թրասուսեր.

Դավիդ Մանուկյան:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---