Հայաստանի ԿԸՀ-ը հաստատել է կուսակցությունների նախընտրական ցուցակները

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Երեւանի ավագանիների խորհրդի ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ցուցակները: Համաձայն որոշման, ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստանը», Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը:



Մայիսի 31-ին տեղի կունենան Երեւանի ավագանիների խորհրդի ընտրությունները, որը «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքին համաձայն կազմավորվում է համամասնական համակարգով եւ կազմված կլինի 65 անդամից:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---