ՀՀ-ն 10 մեդալ է նվաճել սամբոյի ԱԱ–ում՝ 5 արծաթ, 5 բրոնզ

ՀՀ-ն 10 մեդալ է նվաճել սամբոյի ԱԱ–ում՝ 5 արծաթ, 5 բրոնզ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականները Երևանում ավարտված Սամբոյի աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ 10 մեդալ են նվաճել:

Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Գրիգորյանը (98 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Վահրամ Գրիգորյանը (64 կգ) և Արամ Աղաջանյանը (71 կգ), հայտնում է Սամբոյի ֆեդերացիան։

Բրոնզե մեդալներին արժանացել են Արման Ավանեսյանը (98 կգ), Վահագն Չալյանը (88 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ)։

Սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունն անցել է նոյեմբերի 9-12-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Աշխարհի առաջնությանը 70 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---