Հայաստանի ու Ռուսաստանի երիտասարդներն իրենց փորձն են փոխանակում

PanARMENIAN.Net - «Երիտասարդ Ռուսաստան» երիտասարդական կազմակերպությունն արդեն վաղուց է համագործակցում «Միասին» շարժման հետ, լրագրողներին է հաղորդել ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Երիտասարդ Ռուսաստանի» ղեկավար Մաքսիմ Միշչենկոն 15 երկրներից ժամանած երիտասարդ քաղաքական գործիչների հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ նրա, հայ երիտասարդները մասնակցել են համառուսաստանյան երիտասարդական համաժողովին եւ այդ համագործակցությունն անցել է աշխարհում փոփոխվող իրադարձությունների շրջանակներում: Միշչենկոն նշել է, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, երիտասարդների օգնությամբ կատարվեցին պետական հեղաշրջումներ:



«Երիտասարդ Ռուսաստանը» փորձի փոխանակում կանի հայկական երիտասարադկան կազմակերպությունների հետ երիտասարդական քաղաքականության ոլորտում: «Հայաստանում մենք համագործակցում ենք երիտասարդության հետ, քանի որ մեզ համար հետաքրքիր է փորձի փոխանակումն, այդ թվում մշակութային առումով, մշակվում են համատեղ նախագծեր»,-ասել է նա:



Միշչենկոն հավելել է, որ ինքն ողջունում է կաշառակերության դեմ պայքարը հայկական բուհերում եւ հուսով է, որ Ռուսաստանում եւս դա կկիրառվի: «Մենք նմանատիպ ակցիա կկազմակերպենք Ռուսաստանում, քանի որ մեր բուհերում եւս տարածված է այդ երեւույթը»,-ասել է «Երիտասարդ Ռուսաստան» երիտասարդական կազմակերպության ղեկավարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---