ԶԼՄ․ Հնդկաստանն առաջիկայում կսկսի «Ակաշ» ԶՀՀ–ների մատակարարումը Հայաստան

ԶԼՄ․ Հնդկաստանն առաջիկայում կսկսի «Ակաշ» ԶՀՀ–ների մատակարարումը Հայաստան

PanARMENIAN.Net - Հնդկաստանն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մտադիր է սկսել «Ակաշ» զենիթահրթիռային համալիրների մատակարարումը Հայաստանին։ Այս մասին հայտնել է ANI գործակալությունը` հղում անելով երկրի ՊՆ–ում իր աղբյուրին։

Գործակալության տվյալներով` Հայաստանն այդ ԶՀՀ–ները Հնդկաստանից ձեռք է բերել 600 մլն դոլարով, գրում է Sputnik Արմենիան։

«Բազմաթիվ երկրներ, այդ թվում` Բրազիլիան, Եգիպտոսն ու Ֆիլիպինները հետաքրքրություն են ցուցաբերում «Ակաշ» ԶՀՀ–ների նկատմամբ», – աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Akash–ը շարժական զենիթային համալիր է գործողության փոքր շառավիղով, որն արտադրում է Bharat Dynamics Limited (BDL) ընկերությունը։ Համալիրը միաժամանակ կարող է խոցել բազմաթիվ թիրախներ (հակառակորդի հրթիռները, ինչպես նաև 4-25 կմ–ի վրա գտնվող ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչուներ)։ Հնդկաստանի ԶՈւ–ն արդեն ձեռք է բերել այդ համալիրները հրթիռային զորքերի երկու գնդի համար և ևս երկուսի համար պատվեր են կատարել։

Ավելի վաղ ՀՀ–ն Հնդկաստանից ձեռք էր բերել «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։ Հնդկական Zen Technologies ընկերությունը, որը անօդաչուների խոցման համար ՀՕՊ համակարգեր է արտադրում, մտադիր է մասնաճյուղ բացել Հայաստանում։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---