Գրիգորյանն ու Աբդոլլահիանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը![]() 28 դեկտեմբերի 2023 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և կարևորել տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու հրամայականը: ԱԽ քարտուղարն ու իրանցի նախարարը գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրի միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովրդի հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում հայտարարել է, որ Իրանը լիովին աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ տարանցիկ ուղու գործարկմանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |