Կոպիրկինը՝ ՌԴ հեռուստահաղորդումների մասին․ Աջանորդվել ոչ թե փորձագետների կարծիքով, այլ ՌԴ ղեկավարության քաղդիրքորոշմամբ

Կոպիրկինը՝ ՌԴ հեռուստահաղորդումների մասին․ Աջանորդվել ոչ թե  փորձագետների կարծիքով, այլ ՌԴ ղեկավարության քաղդիրքորոշմամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչու են ՌԴ պետական հեռուստաալիքներն ու ԶԼՄ–ները թշնամանք դրսևորում Հայաստանի և նրա ղեկավարության հանդեպ՝ հաշվի առնելով երկկողմ բարեկամական հարաբերություններ կառուցելու ցանկությունը։

Նա պատասխանել է, որ պետք է աջանորդվել ոչ թե փորձագետների, լրագրողների կարծիքներով, այլ այն քաղաքական դիրքորոշմամբ, որը ներկայացնում է երկրի ղեկավարությունը։

«Առաջին ալիքի պետական կարգավիճակը ինձ համար փաստ չէ։ Կարծում եմ, որ երբ խոսում ենք պետության քաղաքականության մասին, անհրաժեշտ է ղեկավարվել ոչ թե փորձագետների, նույնիսկ հարգված լրագրողների կարծիքներով, այլ այն քաղաքական դիրքորոշմամբ, որը ներկայացնում է երկրի ղեկավարությունը։ Չեմ կարծում, որ կարող եք գեթ մեկ օրինակ բերել, երբ նախագահը կամ մամուլի քարտուղարը թույլ են տվել չասեմ վիրավորական, ոչ կոռեկտ, այլ նույնիսկ ոչ կառուցողական վերաբերմունք ՀՀ ղեկավարության հանդեպ։ Ըստ իս՝ որոշիչ գործոնը հենց դա պետք է լինի»,–ասել է ՌԴ դեսպանը։

Նա խոսել է նաև ռուս–հայկական հարաբերություններում դրսից լրացուցիչ բարդություններ ստեղծելու փորձերի մասին։

«Պետք է աշխատել չտրվել զգացմունքներին և, ամենակարևորը, պահպանել այն, ինչը մեզ դարձրել է ռազմավարական գործընկերներ, դաշնակիցներ»,–ասել է դիվանագետը։

Հոկտեմբերին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի ԱԳՆ՝ «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին»։ ՀՀ–ում մեծ արձագանք էր ստացել հոկտեմբերի 23–ին ՌԴ Առաջին ալիքով հեռարձակված «Թագաժառանգ Տուտտիի տիկնիկները» շարքի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրված հաղորդումը, որտեղ վիրավորական որակումներ կային նրա հասցեին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---