Փաշինյան. Ադրբեջանը շարունակում է վարել «ինչ ուզում եմ՝ տվեք, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը

Փաշինյան. Ադրբեջանը շարունակում է վարել «ինչ ուզում եմ՝ տվեք, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ցավակցություն հայտնելով Ներքին Հանդում զոհվածների հարազատներին, ասել է, որ փետրվարի 13-ին տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը շարունակում է վարել «ինչ ուզում եմ՝ տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում, այն կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը, հայտնում է «Ազատությունը»։

Հիշեցնելով, որ հայկական կողմը հետաքննում է Բաքվից հնչող տեղեկությունը, թե Հայաստանի զինված ուժերի կրակից ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել՝ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը, այդուհանդերձ, հաջորդ առավոտյան զանգվածային կրակ է բացել Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունեցավ։

«Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը. ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում», - հայտարարել է գործադիրի ղեկավարը։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---