Վարչապետը՝ Բաքվի մտադրության մասին․ ՀՀ-ի սահմաններին ռազմական գործողություններ սկսել և վերածել պատերազմի

Վարչապետը՝ Բաքվի մտադրության մասին․ ՀՀ-ի սահմաններին ռազմական գործողություններ սկսել և վերածել պատերազմի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերին, հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է անգամ մարզ առ մարզ սահմանագծում իրականացնել՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի, իսկ էքսկալավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։

«Ադրբեջանը, սակայն, հրաժարվում է նաև այս տարեբակից ու մեր վերլուծությունը ցույց է տալիս, թե սրա համար կարող է լինել մեկ պատճառ ու այդ պատճառը կարող է լինել, օրինակ, ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դեմ լայնածվալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում»,- ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունն է ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավորն անել նման զարգացումները կանխելու համար, միևնույն ժամանակ՝ ամուր կանգնելով Հայաստանի բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում։

«Նկատել եք, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է չորս գյուղերի տարածքների մասին՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է. մենք ասում ենք՝ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից ետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի ու գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը ու երկու երկրների զորքերը հետ քաշել սահմանի գծի նկատմամբ, այսինքն՝ սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներց որևէ կերպ հետ չգնան, ինչը կառուցողական դիրքորոշում չէ։

Նա Հայաստանի անունից վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների։

ՀՀ ԱԳՆ–ն խստրեն դատապարտել է ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական գործողությունները և կոչ արել Բաքվին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների: Նշվում է, որ ուժի կիրառման գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները:

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---