ԱԳՆ․ ՀՀ–ն Ադրբեջանին առաջարկում է արագացնել սահմանազատման գործընթացը

ԱԳՆ․ ՀՀ–ն Ադրբեջանին առաջարկում է արագացնել սահմանազատման գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ–ն Ադրբեջանին առաջարկում է արագացնել սահմանազատման գործընթացը։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանության մեջ, որով նա արձագանքել է ադրբեջանական կողմին։

Նա հիշեցրել է, որ կողմերը Պրահայում պայմանավորվել են, որ Ալմաթիի հռչակագիրը սահմանազատման գործընթացի քաղաքական հիմք է լինելու։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմաթիի հռչակագիրը սահմանազատման գործընթացի քաղաքական հիմք է լինելու:

Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը»,–ասվում է մեկնաբանության մեջ։

Պաշտոնական Բաքուն անհիմն է անվանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները, որը նա հնչեցրել է փետրվարի 15–ի կառավարության նիստի ժամանակ։ Ադրբեջանական կողմը կրկին կրկնել է իրա այն թեզը, թե Հայաստանը «պարտավորվել է վերադարձնել ադրբեջանական 8 գյուղ»։

Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ՝ Ադրբեջանը շարունակում է վարել «ինչ ուզում եմ՝ տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում, այն կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---