Ռայիսի․ Իրանը դեմ է օտարերկրյա ուժերի ներկայությանը տարածաշրջանում

Ռայիսի․ Իրանը դեմ է օտարերկրյա ուժերի ներկայությանը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է, որ Իրանը դեմ է օտարերկրյա ուժերի ներկայությանը տարածաշրջանում։

Նա հավելել է, որ կողմնակի միջամտությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն չի հանգեցնում որևէ լուծման, այլ ավելի լուրջ խնդիրներ է առաջացնում, հայտնում է IRNA գործակալությունը։

Թեհրանի և Երևանի հարաբերությունները Ռայիսին անվանել է պատմական, բարեկամական և կառուցողական։

Խոսելով Հարավային Կովկասում իրավիճակի մասին՝ Ռայիսին ասել է, որ Իրանը մեծապես կարևորում է կայունության և անվտանգության պահպանումը տարածաշրջանում։

Նա ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները՝ պատրաստկամություն հայտնելով նպաստելու Կովկասի տարածաշրջանի ռազմավարական անվտանգությանը՝ հաշվի առնելով Իրանի կարմիր գծերն այդ հարցում։

Ռայիսին հավանություն է տվել Թեհրանի և Երևանի միջև բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---