Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր

PanARMENIAN.Net - Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը հաղթել է Եգիպտոսի Կահիրե քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում։

Նախնական փուլում հայ մարմնամարզիկը արժանացել էր բարցարձակ բարձր 15,000 գնահատականի։ Եզրափակիչում էլ իրեն հավասարը չի ունեցել, ու երկու ցատկերի արդյունքում ստացել է 14,930 գնահատական նվաճելով մրցումների ոսկե մեդալը, հայտնում է Sputnik Արմենիան։

Փետրվարի 17–ին մրցաշարի արծաթե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում։

Հայաստանի հավաքականից Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր ունի առայժմ միայն Դավթյանը։ Բայց աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերից երեքում մեր մյուս մարմնամարզիկները նույնպես կարող են ցանկալի միավորներ ձեռք բերել։

Մեկ փուլն էլ կայանալու է Բաքվում, որտեղ մեր հավաքականը չի մասնակցի մրցումներին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---