Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր․ Նա ավարտում է կարիերան

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր․ Նա ավարտում է կարիերան

PanARMENIAN.Net - Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճել է ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալը։ Նա հանդես էր գալիս 87 կգ քաշային կարգում։

Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին, հայտնում է Panorama.am-ը։

Նա պոկում վարժությունում էլ է նվաճել փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրավել է 5-րդ տեղը:

36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ակնարկելով կարիերան ավարտելու մասին։

Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

«Ոչ ոք չգիտի, թե ես ինչերի միջով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է, որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշը ինձ ոգևորել ու բերել են այս մրցաշարին: Ուզում էի կարիերաս ավարտել մեդալ նվաճելով, ինչն էլ եղավ ու ինչի համար ուրախ եմ: 25 տարի է՝ այս մարզաձևում եմ»,-ասել է Խուրշուդյանը, հայտնում է Արմենպրեսը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն առանձնակի շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին, որոնք իր կողքին են եղել թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ:

«Չգիտեմ` ինչպես եմ թողնելու սպորտը: Մի կողմից ուրախության արցունքներ են, մյուս կողմից տխրում եմ ու մտածում՝ երանի կրկին 20 տարեկան լինեի ու նորից մրցահարթակ դուրս գայի»,-ասել է նա:

Նույն քաշային կարգում հանդես եկոթղ Տաթև Հակոբյանը 4-րդ տեղում է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---