Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով (180+216) արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 394 կգ արդյունքով (182 + 212):

Պոկում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահելով 182 կգ կշռող ծանրաձողը՝ դարձել է փոքր ոսկե մեդալակիր, իսկ Սամվել Գասպարյանը 180 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Հրում վարժությունում Գասպարյանը նվաճել է փոքր արծաթե մեդալը, իսկ Կարապետյանը գրավել է 5-րդ տեղը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---