Արսեն Հարությունյան. Հոգեբանորեն ծանր էին թուրք և ադրբեջանցի մրցակիցների հետ գոտեմարտերը

Արսեն Հարությունյան. Հոգեբանորեն ծանր էին թուրք և ադրբեջանցի մրցակիցների հետ գոտեմարտերը

PanARMENIAN.Net - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով են դիմավորել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին, բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանին և Հայաստանի հավաքականին։

«Ամեն ոսկե մեդալ մեծ դժվարությամբ է տրվում։ Կարող է գորգի մեջ ես հեշտ հաղթեցի մրցակիցներիս, բայց այնպիսի դժվար ճանապարհ եմ անցել ու պատրաստ եմ այդ բարդ ճանապարհը 10 անգամ ավելի անցնել, միայն թե կարողանամ օլիմպիական ոսկե մեդալն ունենալ»,- «Զվարթնոց» օդանավակայանում ասել է Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ հավատը շատ մեծ էր, այդ պատճառով էլ կարողացել է մեծ հաղթանակներ տոնել:

«Հոգեբանականորեն ծանր էին թուրք և ադրբեջանցի մրցակիցներիս հետ գոտեմարտերը: Բայց, ասեմ բարդ է տրվել հաղթանակը, ոչ»,- նշել է Եվրոպայի քառակի չեմպիոնը։

Բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանն ասել է. «Ուրախ եմ, որ ինչքան աշխատել եմ, այդքան ստացել եմ։ Գնացել էի չեմպիոնության համար»։

Փետրվարի 16-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը նվաճել է 3 մեդալ՝ երկու ոսկե, մեկ բրոնզե: Ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը:

Արսեն Հարությունյանը (57 կգ) եզրափակիչում 52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության է մատնել թուրք Մուհամեդ Կարավուսին և 4-րդ անգամ նվաճել չեմպիոնի տիտղոսը: Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչում 7:3 հաշվով հաղթել է վրացի Ակակի Կեմերտելիձեին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Բրոնզե մեդալակիր է դարձել Մեժլում Մեժլումյանը (61 կգ): Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---