Ծանրամարտի ԵԱ-ում ՀՀ-ն երկամարտի մեդալներով առաջինն է

Ծանրամարտի ԵԱ-ում ՀՀ-ն երկամարտի մեդալներով առաջինն է

PanARMENIAN.Net - Բուլղարիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն է: Երկրորդ տեղում 7 մեդալով Բուլղարիան է: Լավագույն եռյակը եզրափակում է Իտալիան՝ 4 մեդալով, հայտնում է Auroranews-y:

17 ծանրորդով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Հակոբ Մկրտչյանը (96 կգ), գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:

Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

Բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---