Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը Հայաստանում է![]() 23 փետրվարի 2024 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն Հայաստանում է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Իմ հրավերով փետրվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը»,–ասվում է գրառամն մեջ։ Փետրվարի 23–ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։ Պապիկյանն ուղեկցում էր փետրվարի 21-22–ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Le Figaro-ն գրել էր, որ Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Սպառազինությունը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ։ Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է, որ Ֆրանսիայի բանակն այս տարի լեռնային մարտական պատրաստության 3 դասընթաց կկազմակերպի հայերի համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |