Ծառուկյան․ Մաղթում եմ, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակներում

Ծառուկյան․ Մաղթում եմ, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակներում

PanARMENIAN.Net - ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով հայ մարզիկների վերջին հաղթանակներին, մաղթել է, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում։

«Տարբեր մարզաձևերում հայ մարզիկները շարունակում են հաղթանակ նվաճել ու հաղթանակի բերկրանք պարգևել աշխարհի բոլոր հայերին։ Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը: Իսկ րոպեներ առաջ ամբողջ մարզասեր հասարակությունը ցնծում էր մեր բասկետբոլիստների հաղթանակով։

Սրտանց շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին ու բոլոր մարզասերներին այս հաղթանակների առիթով, և մաղթում, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում»,-ասվում է գրառման մեջ։

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ հենացատկի վարժության եզրափակչում հավաքելով 15.100 միավոր: Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է օղակների վարժության բրոնզե մեդալակիր։ Դավթյանը 14.600 միավոր է հավաքել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---