Հովհաննիսյան․ Պատրաստ ենք ԵՄ հետ ավելի ջերմ ու արդյունավետ հարաբերություններ ունենալ

Հովհաննիսյան․ Պատրաստ ենք ԵՄ հետ ավելի ջերմ ու արդյունավետ հարաբերություններ ունենալ

PanARMENIAN.Net - ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ճեպազրույցում, անդրադառնալով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է մտածի ԵՄ թեկնածու երկիր դառնալու հնարավորության մասին և այն հարցին, թե ՔՊ-ում քննարկում եղե՞լ է այս թեմայով, պատասխանել է, որ ՀՀ–ն պատրաստ է ավելի ջերմ ու արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ։

Նա հավելել է, որ հողի վրա արդեն իսկ տեսանելի է հարաբերությունների մակարդակում ՀՀ և Եվրամիության անդամ երկրների միջև մերձեցումը, հայտնում է «Առավոտը»։

«Եվրախորհրդարանում վարչապետի հայտնի ելույթում վարչապետը հստակ արձանագրեց, որ ՀՀ–ն պատրաստ է այնքան մոտենալ Եվրամիությանը, որքան Եվրամիությունն է պատրաստ։ Պարոն Սիմոնյանի խոսքն այս համատեքստում է եղել։ Այս իմաստով ես ևս մեկ անգամ պետք է արձանագրեմ, որ, այո, մենք պատրաստ ենք էլ ավելի ջերմ ու արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ՝ հաշվի առնելով նոր տնտեսական շուկաների անհրաժեշտությունը, քաղաքակրթական զարգացման ուղղությունը, ՀՀ ժողովրդավարության կայացումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր նաև ՀՀ սահմանների անվտանգության երաշխավորության իմաստով շատ կարևոր նշանակությունն ունի Եվրամիության դիտորդական առաքելությունը, որոնց տեղակայումից հետո ՀՀ սահմաններին դինամիկան էականորեն փոխվել է։

Ըստ էության, հողի վրա էլ դուք տեսնում եք հարաբերությունների մակարդակում ՀՀ և Եվրամիության անդամ երկրների միջև մերձեցումը։ Թե ինչ օրակարգեր կլինեն առաջիկայում, այդ օրակարգերի վերաբերյալ դուք կիմանաք ինստիտուցիոնալ եղանակով։ Բայց ես արձանագրում եմ, այո, մեր օրակարգում է Եվրամիության անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալ՝ հաշվի առնելով ՀՀ պետական շահը»,–ասել է նա։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հավելել է, որ ՀՀ-ին սահմանակից պետություններից առնվազն երկուսը ԵՄ անդամակցության թեկնածու են։

«Եվ սա որոշակի առումով անդամակցության աշխարհագրական սահմանները տեղափոխում է նաև դեպի ՀՀ։ Եվ ինտեգրացիոն միավորմանը մասնակցելու իրավունքը պետության ինքնիշխան իրավունքն է։ Որևիցե մեկը չի բացառի, որ տնտեսական ինտեգրացիայի առումով Եվրոպական միության օրինակը լավագույն օրինակներից մեկն է, եթե ոչ լավագույնը»,- ասել է Վարդանյանը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է մտածի Եվրամիությանն անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին: Նա նաև ասել է, որ Հայաստանի իշխանությունները երբեք չեն քննարկել ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---