ԳՇ պետ․ Սյունիքում կուտակումներ չկան, ուշի-ուշով հետևում ենք հակառակորդի ուժերին

ԳՇ պետ․ Սյունիքում կուտակումներ չկան, ուշի-ուշով հետևում ենք հակառակորդի ուժերին

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սյունիքի հատվածում հակառակորդի կուտակումներ չկան։

«ՀՀ զինված ուժերն ուշի-ուշով հետևում են հակառակորդի ուժերին, կուտակումներ չկան, որը ներկայացնում եք»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։

ԳՇ պետի խոսքով՝ օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է։ Ըստ նրա՝ շփման գիծը ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որ և՛ հակառակորդի, և՛ մեր կողմից կան դիրքեր։

«Եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա այդքան էլ մենք ունենք, քանակը չբացահայտեմ»,- նշել է Ասրյանը։

ՀՀ զինված ուժերը ներկա դրությամբ զբաղեցրած բնագծում կատարում են իրենց առջև դրած խնդիրները, նշել է նա։

«Եթե կասկածում եք՝ այցելեք ու համոզվեք»,- ասել է նա։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել էր ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։

Փետրվարի 28–ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ վաղ ռավոտյան Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողն անցել է հայկական տարածք, նա զինված է եղել։ Պաշտպանությանա նախարարության զինծառայողները վնասազերծել են նրան։ Ադրբեջանը հայտնել էր, որ իր զինծառայողը մոլորվել է Լաչինի շրջանում՝ անբարենպաստ եղանակի պատճառով։ Մարտի 5–ին հայտնի դարձավ, որ ՀՀ–ն որոշել է Ադրբեջանի ԶՈւ ծառայողին հանձնել Բաքվին՝ որպես բարի կամքի դրսևորում։ Նշվում է, որ զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---