Մայիսի 9-ին մեկնարկում է Հայաստանի ֆուտզալի առաջնության եզրափակիչ փուլը

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին մեկնարկում է Հայաստանի ֆուտզալի 2008-2009թթ. առաջնության եզրափակիչ փուլը, որում հանդես կգան լավագույն 6 թիմերը: Այդպիսով, եզրափակիչ փուլին մասնակցության ուղեգրեր նվաճել են «Տալ Գրիգը», «Էրեբունին», «Պոլիտեխնիկը», «Եվրոպան», « Նյու Յորք արսենալը» եւ «Հրազդանը»: Եզրափակիչ փուլ չանցան «Գյումրին», «Ռեման» եւ «Ավանը»:

Վերը նշված 6 թիմերը պայքարի մեջ կմտնեն «ոսկե» միավորներով. հաշվի կառնվեն միայն լավագույն վեցնյակի միջ- տեղի ունեցած հանդիպումների արդյունքում վաստակած միավորները:

Թիմերը իրար միջեւ կխաղան շրջանով (10 փուլ): Հայաստանի Ֆուտզալի չեմպիոնը կորոշվի վերջին` 10-րդ փուլից հետո, որը տեղի կունենա 2009 թվականի հունիսի 14-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---