Խաչանովի ու Ռուբլյովի բարեգործական հանդիպմանն արցախցիների համար $100,000 է հավաքվել

Խաչանովի ու Ռուբլյովի բարեգործական հանդիպմանն արցախցիների համար $100,000 է հավաքվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում, որի ամբողջ հասույթը՝ 100,000 դոլարը, կհատկացվի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին, հայտնում էthearmenianreport.com-ը։

Խաչանովը հաղթել է 6։3, 4։6, 10։8 հաշվով։

Օրվա իրական նվաճումը մոտ 100,000 դոլարի հանգանակությունն էր, որն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքների»,- ասվում է հրապարակման մեջ։

Հանդիպումը կազմակերպել էր Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության Գլենդելի «Արարատ» մասնաճյուղը։

Խաչանովն աշխարհի 15-րդ ռակետն է, ունի ATP Tour հաղթողի 5 տիտղոս և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---